Սպորտ 1 տարի առաջ - 18:29 05-05-2025

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում։

Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր երիտասարդական ընտրանին նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել և պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 55 կգ Վաղարշակ Քեյանը, 65 կգ Ալիկ Կճոյանը, 75 կգ Սամվել Սիրամարգյանը և 90 կգ Սարգիս Անդրեասյանը։

50 կգ Վահրամ Դովլաթբեկյանը և 70 կգ Արտյոմ Ստեփանյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 60 կգ Տիգրան Մակիչյանը, 70 կգ Արգիշտի Հակոբյանը, 80 կգ Ալբերտ Հարությունյանը և 85 կգ Րաֆֆի Խաչատրյանը՝ բրոնզե մեդալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում