Մշակույթ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:00 05-05-2025

Վարդան Մկրտչյանը երազում է Նժդեհ բեմադրել, բայց Մայր թատրոնում Կարլ Մարքս է բեմադրվում 

Այսօր՝ մայիսի 5-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված թատրոնում սպասվող առաջնախաղին։

Պիեսի հեղինակ և բեմադրիչ Հայկ Կարապետյանի խոսքով՝ ներկայացման հիմքում Մարքսի, նրա ընտանիքի անդամների և Էնգելսի նամակներն են։

Oragir.News-ի լրագրողի հարցին՝ արդյոք Մայր թատրոնում նախատեսվո՞ւմ է Գարեգին Նժդեհի մասին ներկայացում բեմադրել, Մկրտչյանը պատասխանեց․

«Դա իմ երազանքն է։ Ես շատ կուզենայի դա իրականացնել»,- ասաց թատրոնի տնօրենը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին և 7-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Կարլ Մարքս․ Խոստովանություններ» ներկայացման պրեմիերան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան