Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:40 05-05-2025

Հիմա մեզ կրկնակի են թալանում. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.

«Ի՞նչ է նշանակում «կրկնաթալան» եզրույթը։

Մինչև հեղափոխությունը գոյություն ունեին թալանչիներ՝ գողեր և ավազակներ, որոնք, հանդիսանալով իշխանություն, թալանում էին պետությունը։ Կային նաև ակտիվիստներ, որոնք անզիջում պայքար էին մղում այդ թալանչի իշխանության դեմ։

Հեղափոխությունից հետո վերոնշյալ ակտիվիստների մի մասը եկավ իշխանության և կարճ ժամանակում դարձավ սովորական թալանչի։ Ընդ որում, եթե նրանք, որոնց դեմ պայքարում էին իշխանության հասած ակտիվիստները, մասնագիտացված թալանչիներ էին, ապա այժմ մեզ թալանում են շատ ավելի փնթի կերպով»։

Եվ քանի որ այսօր մեզ թալանող այդ փնթի թալանչիները շատ ճկուն ձևով համագործակցում են նախկին՝ պրոֆեսիոնալ թալանչիների հետ, մի կողմից՝ վերջիններիս թալանածը չի վերադարձվում, թալանով ստեղծված բիզնեսները շարունակում են ծաղկել ու միլիոններ գեներացնել, իսկ մյուս կողմից՝ փնթի թալանչիներն են հարստանում։

Այսպիսով, ստացվում է, որ թալանչիների թիվը, և, հետևաբար, նաև թալանի ծավալները կրկնապատկվել են։

Հիմա մեզ կրկնակի են թալանում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով