Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:45 05-05-2025

Բոլորը լծված են հայրենիքի մնացյալ մասի համար դագաղ սարքելու գործին. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր պատմական հայկական աշխարհի մի փոքրիկ մնացյալ հատվածում դեպքերն այնքան մեր դեմ ու արագ են զարգանում, որ ոչ միայն մտածող ՀԱՅԸ, այլև կողքից նայող օտարականը, այդ թվում նաև հարևան, բայց ոչ բարեկամ որոշ ժողովուրդներ, զարմանք են ապրում... Հայն այսքան անճար ու անտե՞ր... Այնքան անճար ու անտեր, որ անգամ չի եղել հարյուրամյակներով պետականությունից զրկված վիճակո՞ւմ...

Սա, իրոք, ողբերգություն է, ազգային ողբերգություն, որն ավա՜ղ, արդյունք է ոչ այնքան արտաքին ազդեցության, որքան ներսում տիրող իշխանական ու ընդիմադիր համատարած քաոսի...

Տպավորությունն այնպիսինն է, որ գիտակցված, թե չգիտակցված, բոլորը լծված են մի գործի... Եվ այդ գործը ոչ թե սեփական հիվանդությունն ախտորոշելն ու բուժելն է, այլ Հայրենիքի հերթական ու, թերևս, մնացյալ մասը հուղարկավորելու համար դագաղ պատրաստելը...

Կներեք, որքան էլ դաժան ու խիստ, բայց սա է իմ տպավորությունը, մանավանդ, որ մեր աչքի առաջ է Արցախի հետ կատարվածն ու կատարվողը...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում