Ներքին 1 տարի առաջ - 17:18 04-05-2025

Չեմ հանդիսանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի պաշտպանը. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է.

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ,

Հաշվի առնելով բազմաթիվ զանգերը՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ես չեմ հանդիսանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի պաշտպանը, ես եղել եմ Արտուշ Գաբրիելյանի ներկայացուցիչը Բարձրագույն դատական խորհրդում՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու և անազատության հետ կապված խափանման միջոց կիրառելու հարցերի քննարկման ժամանակ։ Բոլոր տեսակի հարցերով խնդրում եմ դիմել քրեական վարույթով պաշտպանությունը իրականացնող փաստաբանական թիմին։

Միաժամանակ շահարկումներից խուսափելու նպատակով տեղեկացնեմ, որ հարցը ունի ընդգծված իրավական բնույթ, հայտնաբերվել են շահերի բախումներ, որոնք ինձ բերել են այս որոշման։ Նաև, ի հայտ են եկել որոշ քաղաքական խնդիրներ՝ կապված դատական գործերի հետ, որոնք ևս ինձ հանգեցրել են այս որոշման»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան