Ներքին Միտք 1 տարի առաջ - 10:08 04-05-2025

Սա տոտալ ֆիասկո է. ձեր երեխաների կյանքն է զոհասեղանին… Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարծում եմ՝ հիշում եք, ինչպես էր քաղաքապետը անվերջ համեմատում նախկինում ծառերի կպչողականությունն ու ներկայումս՝ նշելով 94-100% աննախադեպ հեքիաթային արդյունքը։ Երեկ զբոսնեցի կենտրոնի մի փոքրիկ հատվածով, տեսա եզակի կպչողականությունը, մի քանի նկար տեղադրում եմ…

Ստորև կնշեմ միայն փաստեր. նախկինում գնած տնկանյութն արժեր 3000-5000 դրամ, հիմա՝ 70 000-155 000, այսինքն 23- 31 անգամ ավել, նախկինում տնկված բույսերը՝ փողոցներով հատված լայնասաղարթ ծառերի փոխարեն չեն տնկվել, այլ ի հավելումս, քանզի քաղաքում 5 անգամ պակաս է կանաչը, նախկինում տեսակների սանիտարական ֆունկցիոնալությունը չեն փոխարինել դեկորատիվ-էսթետիկով՝ հացենու փոխարեն տնկել սակուրա, կամ թեղու փոխարեն ալբիցիա և կատալպա, նախկինում լայնասաղարթի փոխարեն չեն տնկել անսաղարթ գնդաձև պարտիզային ձևեր, նախկինում տասնյակ հազարներով չեն գնել թափոն տնկանյութ, որը ոչ մի ստանդարտի չի համապատասխանում՝ ալբիցիաներն ու հուդայածառերը հիանալի «հատակի փայտ են», բայս ոչ այդ գնի տնկանյութ և այդպես շարունակ։

Իրավապահները խնդիր չեն տեսնում, միգուցե որ նույն թիմն են, համառորեն չեն նկատում միջոցների ահռելի վատնումը, միլիոնների անիմաստ ծախսերը, գիտության հետ աղերս չունեցող որոշումները, ժամանակակից կանաչապատման պահանջներին մասնագիտական անհամապատասխանությունը, ինչը պարզ երևում է արդյունքից և ամենակարևորը՝ բնակչության առողջության և կյանքի համար ստեղծված հսկայական ռիսկերը։ Ի վերջո, գիտակցելու՞ եք, որ ձեր երեխաների կյանքն է զոհասեղանին…

Սրա՞նք են ձեր հեղափոխական մոտեցումները մեր ոլորտում։ Հարգելիներս, սա տոտալ ֆիասկո է, ծանր հետևանքներով բոլորիս համար։ Գրառումս՝ լիազորություններիս շրջանակում է, որպես ՀՀ ԲՈՀ-ի վկայականով ամրագրված ոլորտի մասնագետ և Երևան քաղաքի ավագանու անդամ»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»