Ներքին 1 տարի առաջ - 19:06 03-05-2025

Երևանում քաղաքացու բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար. shamshyan.com

Ապրիլի 13-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկից գումար են գողացել։

Օպերատիվորեն մեկնած Երևան քաղաքի քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 64-ամյա Հռիփսիմե Թ․-ն հայտնել է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 13։30-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում, դուռը բացելու միջոցով իրեն պատկանող, նշված հասցեի բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 4 հազար ԱՄՆ դոլար գումար` պատճառելով նյութական վնաս:

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում