Արտաքին 1 տարի առաջ - 12:44 03-05-2025

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար

Հնդկաստանը մեղադրել է Պակիստանին Ջամմուի և Քաշմիրի ուղղությամբ հրադադարը խախտելու համար: Ցամաքային ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ հնդկական կողմն օպերատիվ արձագանք է տվել:

Երկու երկրի հարաբերությունները կտրուկ սրվել են Ջամուում և Քաշմիրում ապրիլին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին տեղի ունեցածի համար մեղադրել է Պակիստանին՝ դադարեցնելով այդ երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների մասին համաձայնագիրը:

Կողմերը փոխադարձաբար փակել են իրենց օդային տարածքները: Սահմանային կրակոցների մասին տեղեկություններ են շրջանառվում: Մի քանի օր առաջ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարևան Հնդկաստանի ռազմական ներխուժումն անխուսափելի է: Միևնույն ժամանակ Իսլամաբադից հայտնել են, որ կողմերը կապ են պահպանում դիվանագիտական խողովակներով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում