Ներքին 1 տարի առաջ - 11:29 03-05-2025

Հաց ուտելու տեղ չունեմ, 2 դիակ եմ հանել էս մի թիքա տնից. Վարդաշենի տարեց բնակիչ

Oragir.News-ն արձագանքեց Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 6-րդ փողոցի 1/1 և 68 Ա շենքերի բնակիչների ահազանգին և այցելեց նշված տարածք։

Տեսարանը սահմռկեցուցիչ է։ Շենքի վիճակը կրիտիկական է, իսկ բնակիչները՝ իրական վտանգի մեջ։ Շենքն այնքան ավերված է, որ ցանկացած թեթև ցնցում կարող է դրա փլուզման պատճառ դառնալ։ Կոյուղաջրերը հոսում են ամբողջ փողոցով, գարշահոտությունը տարածված է շրջակայքում, իսկ բնակիչների խոսքով՝ տարածքը դարձել է վարակների հնարավոր աղբյուր։

Բնակիչները նշում են, որ շենքում կա միայն մեկ սանհանգույց, որից ստիպված են բոլորը հերթով օգտվել։ Միայն մեկ լվացարան կա, որտեղ բնակիչներն աման են լվանում և լվացք անում։ Որոշ բնակարաններում մի հարկի տակ բնակվում է մինչև 10 մարդ։

Գիշերները մարդիկ չեն կարողանում քնել՝ մտածելով հնարավոր փլուզման մասին։ Իրավիճակն իսկապես սարսափելի է։

Շենքի ամենատարեց բնակիչ Ռազա տատիկը Oragir.News-ի հետ զրույցում ներկայացրեց իր վրդովմունքն ու վախերը․

«Բալկոնս քանդվել ա։ Բերել են, լենտ կապել, որ ի՞նչ։ Բացեմ՝ ընկնե՞մ։ Եկան, ասին՝ տատի ջան, այսքան դիմացել ես, մի քիչ էլ դիմացի։ Հիմա եթե ես սա բացեմ, ընկնեմ՝ ամոթ չէ՞ իրենց։ Իրենց թաղտի աթոռի համար այսքան տարի մեզ տանջում են։ Չի՛ կարելի։ Մենք էլ մարդ ենք։ Երկու դիակ եմ հանել այս շենքից։ Հինգ թոռ ունեմ՝ քուչեքն են գնացել ապրելու։ Ասեք՝ ոնց ապրեմ, որտե՞ղ նստեմ հաց ուտեմ, ի՞նչ անեմ»։

Բնակիչները նշեցին նաև, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացել է տարհանել բնակիչներին քաղաքապետ ընտրվելուց հետո, սակայն իրենց խոսքով՝ իրենց միայն ստում են և կեղծ հույսեր տալիս, մինչև հաջորդ ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում