Արտաքին 1 տարի առաջ - 11:08 03-05-2025

Ամերիկայի զինված ուժերի վրա նախատեսված ծախսերը առաջին անգամ կգերազանցեն 1 տրիլիոն դոլարը. Bloomberg 

Դոնալդ Թրամփը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Ամերիկայի զինված ուժերի վրա նախատեսված ծախսերը առաջին անգամ կգերազանցեն 1 տրիլիոն դոլարը։ Նոր ֆինանսական տարին կսկսվի հոկտեմբերի 1-ից։ Թրամփի վարչակազմը առաջարկում է պաշտպանության ոլորտին հատկացնել 1,01 տրիլիոն դոլար՝ ամենաբարձր ցուցանիշը պատմության մեջ և ընթացիկ տարվա համեմատ 13%-ով ավել։

Ինչպես գրում է Bloomberg-ը, այս աճը հիշեցնում է Ռոնալդ Ռեյգանի օրոք՝ 1980-ականներին, գրանցված ռազմական ծախսերի բարձրացումը։ Ներքին անվտանգության ծախսերն էլ կավելանան 65%-ով։

Միևնույն ժամանակ, Թրամփը նախատեսում է կրճատել քաղաքացիական ոլորտի բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորումը՝ մոտ 22.6%-ով։ Կրճատումների տակ կհայտնվեն, օրինակ՝ վերականգնվող էներգիայի, բնապահպանության, ռասայական անհավասարության դեմ պայքարի համար տրամադրվող ծախսերը։ Լուրջ կրճատումներ կամ նույնիսկ ամբողջական դադարեցում է սպասվում ԱՄՆ-ի միջազգային օգնությանը, որոշ գիտական ու կրթական ծրագրերին

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան