Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:05 02-05-2025

Անկեղծորեն ուզում եմ, որ Արտուշ Գաբրիելյանը ապացուցի իր անմեղությունը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կոռուպցիայի համար մեղադրվող և դատախազության միջնորդությամբ կալանավորված փորձառու դատավոր Արտուշ Գաբրիելյանն ինձ էլ էր դատում։ Իմ դեմ հարուցված քրեական գործն այնքան հորինված ու կեղծ է և առերևույթ իշխանության կողմից իջեցված, որ 3 դատավորներ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին դատաքննություն անել, և միայն Արտուշ Գաբրիելյանն էր համաձայնել իր վրա վերցնել այդ գործը։

Ավելի քան 2 տարի անիմաստ քաշքշուկի մեջ են ինձ գցել այս իշխանություններն՝ իրենց դատական համակարգով ու դատախազներով հանդերձ՝ չկարողանալով որևէ խելամիտ ապացույց կամ փաստարկ բերել։
Վերջին դատական նիստում երբ իմ փաստաբանը հարցրեց, թե ինչու եք վիրավորվում դատավորների մասին Նաիրի Հոխիկյանի քննադատությունից, բայց չեք վիրավորվում Նիկոլ Փաշինյանի արած «պատերի տակ վնգստացող դատավորներ» վիրավորական արտահայտությունից, նույն դատավոր Արտուշ Գաբրիելյանը շտապեց հանել հարցը՝ դա համարելով անթույլատրելի։

Հիմա նույն իշխանությունը կալանավորում ու դատում է նույն այն դատավորին, ով ինձ էր դատում։
Ես անկեղծորեն ուզում եմ, որ Արտուշ Գաբրիելյանը ապացուցի իր անմեղությունը և դատավորի անկողմնակալությունը, հակառակ դեպքում ակնհայտ կլինի, որ ավելի քան 2 տարի ինձ փորձել է դատել մի մարդ, ով հանցագործ է։

Բոլոր դեպքերում ևս մի քանի ամիս հետաձգվելու են իմ դեմ դատական նիստերը, հավանաբար մինչև լրանա վաղեմության ժամկետն ու գործը փակեն։ Իսկ թե Արտուշ Գաբրիելյանից հետո ով այս անգամ իր վրա կվերցնի այդ հորինված գործը, կտեսնենք առաջիկա ամիսներին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող