Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:44 01-05-2025

Անհերքելի փաստերով արձանագրված է, որ «թաղապետը» զանգահարել է Չախոյանին և միտումնավոր սպառնացել. տեսանյութ

Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան էջի գրառումը. «Համացանցում տարածվում են կեղծ տեղեկություններ, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին» և իբր «թաղապետը» արձագանքել է այդ վիրավորանքին։

Մեսրոպ Մանուկյանի հրապարակած մանկապարտեզի տեսանյութում, որի առիթով «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել նրան, Արթուր Չախոյանի կողմից որևէ վիրավորական խոսք ոչ մեկի հասցեին, այդ թվում՝ «թաղապետի», չի հնչել։

«Թաղապետը» իր միտումնավոր սպառնալիքի պատասխանը ստացավ՝ իր նկարի վրա յոգուրտ լցնելու ակցիայի տեսքով։ Նույն օրը՝ իշխանամետ Civic լրատվամիջոցին տված հարցազրույցում, «թաղապետը» կրկին անցավ կարմիր գիծը՝ Արթուր Չախոյանի հասցեին հնչեցնելով հետևյալ արտահայտությունը. «Թող գնա իր տան գիշերվա խրախճանքները զապիս անի ու հանրայնացնի»։

Այսինքն՝ «թաղապետը» նախ ինքն է զանգահարել Արթուր Չախոյանին, սպառնացել, անցել կարմիր գիծը, իսկ այնուհետև հրապարակայնորեն հայտարարել. «Միտումնավոր եմ զանգել» և «Նորից եմ կրկնում՝ հայհոյել եմ, լավ եմ արել»։

Անհերքելի փաստերով արձանագրված է, որ «թաղապետը» զանգահարել է Արթուր Չախոյանին և միտումնավոր սպառնացել։ Երեկվա բռնությունը Արթուր Չախոյանի նկատմամբ այդ կազմակերպված սադրանքի շարունակությունն էր, ինչը հստակ երևում է տարբեր տեսանյութերում. Արթուր Չախոյանը խոսում է հանգիստ և զուսպ տոնով, կոչ անում կոռեկտ երկխոսության, սակայն արդյունքում նրան հարվածում են մեջքից։

Բոլոր այն տեղեկությունները, թե իբր Արթուր Չախոյանը վիրավորել է «թաղապետին», չեն համապատասխանում իրականությանը։ Նման լուրերի տարածումը հանդիսանում է զրպարտություն Արթուր Չախոյանի նկատմամբ, ինչը ՀՀ օրենսգրքով պատժելի արարք է, բայց, ինչպես տեսնում ենք, ոչ իշխանամետների համար»։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է