Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 01-05-2025

Արթուր Չախոյանին Հայաստանի  ինքնիշխանության համար չեն ծեծել. հարցում

«Հանրապետություն» կուսակցությունը անդրադառնալով հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Նոր Նորքի թաղապետն ակտիվիստին դաժանաբար ծեծել է հանուն ՀՀ ինքնիշխանության։

«Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցածը ակնհայտ պլանավորված և կազմակերպված սադրանք է, որի թիրախը վարչական շրջանի ղեկավարը կամ քաղաքապետը չէ, այլ ՀՀ անկախությունը և ինքնիշխանությունը։ Մենք համարում ենք, որ տեղի ունեցածը պետականության դեմ քայլ է՝ ՀՀ ԵՄ դիրքորոշմանը դեմ հայտնի կենտրոններից ուղղորդվող»,- ասված է հայտարարությունում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համամի՞տ եք, որ Արամ Սարգսյանի թիմակիցներն Արթուր Չախոյանին դաժանորեն ծեծել են հանուն Հայաստանի ինքնիշխանության»։

Հարցվածների մեծ մասը նշեցին, որ նման բան հնարավոր չէ և որ տեղի ունեցածը շատ սխալ է։

«Տո Արթուր Չախոյանի հերն էլ անիծած, բայց հնարավոր չի ինքնիշխանության համար ծեծեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ խաբում են իրենց թիմակցին արդարացնելու համար։

«Ոնց կարա բանական մտածող մարդը դրա հետ համամիտ լինի։ Դա անհեթեթ, անհավանական, անտրամաբանական կեղտոտ սուտ է։ Խաբում են, իրենց թիմակցին արդարացնելու համար»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նման բան բացառվում է։ «Չեմ հավատում, որ Արամ Սարգսյանը Հայաստանի ինքնիշխանության համար ինչ-որ բան անի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է