Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 01-05-2025

Աննա Հակոբյանն անբարո կերպար է. իրենից ամեն ինչ սպասելի է․ հարցում

Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, անդրադառնալով օրերս Եռաբլուրում զոհվածի մոր հետ տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ զոհվածներից մեկի մայրն իրեն սպառնացել է․ «Մամաներից մեկը մի օր ինձ սպառնում էր մանկահասակ երեխայիս իր ձեռքով կտրտել, դագաղի մեջ դնել ու տալ ինձ։ Հետաքրքիր է ինքն էլ է այս կնոջ նման կրթվա՞ծ, գրագե՞տ, հաճելի՞, թե՞ այնուամենայնիվ կրթական ցենզի և աշխարհընկալման խնդիր կա նման պահվածքում»,- գրել է Աննա Հակոբյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Աննա Հակոբյանն ասում է, որ զոհվածի մայրն իրեն սպառնացել է, թե իր երեխային կկտրտի ու դագաղի մեջ դրած իրեն կհանձնի։ Հավատո՞ւմ եք նրան»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի հավատում Աննա Հակոբյանին։

«Ղալաթ ա անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Աննա Հակոբյանին պետք է դնեն դագաղի մեջ։

«Աննա Հակոբյանն ով ա, որ տենց բան էլ ասի։ Աննա Հակոբյանին պիտի կտրտեն ու դնեն դագաղի մեջ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Աննա Հակոբյանն անհայտ կերպար է, որը տեռորի է ենթարկում ամբողջ ազգին։

«Աննա Հակոբյանն անբարո կերպար է, ինչ ասես կարա անի, իրենից ամեն ինչ սպասելի է։ Էն որ ժամանակին Սաշիկին էինք ասում 50/50, ինքն արդեն 55-ից ա սկսել մտնել տոկոսի մեջ։ Պարզ էլ չի, ինքն ով ա։ Ինքն անհայտ կերպար ա, որ հայըտնվեց մեր ուսերի վրա ու էսօրվա օրը մարդամեկի հետ տեռորի ա ենթարկում մի ամբողջ ազգ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում