Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 18:50 01-05-2025

ԵԺԿ կոնգրեսում կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։

«Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը իրենց երկրում, և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Եվ այսպիսով ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցություն և զարգացում, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի։

Եվրոպական Ժողովրդական Կուսակցությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը՝ անելու ամեն հնարավորը՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը՝ հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։

Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին` անհապաղ և առանց նախապայմանների։

Եվ մենք նաև հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին։ Տիկնայք և պարոնայք, եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին՝ Եվրոպական միություն տանող ճանապարհին»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան