Ներքին 1 տարի առաջ - 19:43 29-04-2025

Խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք է ստանում շուրջ 180 երեխա․ Նարեկ Մկրտչյան

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրավված միջազգային և տեղական մասնագետների մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարին առնչվող երկրորդ համաժողովը, որն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Care for children» կազմակերպության համագործակցությամբ։

Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը․ դոկտոր Մերի Բիիքը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման մեթոդաբանությունը, կիրառվող արդյունավետ գործիքակազմն ու անվտանգության վրա հիմնված մոդելները։

Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու վերջինիս լավագույն շահի ապահովման կարևորությունը և այս համատեքստում խոսել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում պետության ունեցած դերի մասին։ Նախարարը նշել է, որ պետությունը՝ որպես լիազոր մարմին շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ՝ նորարարական մոտեցումների ներդնման, մասնագետների վերապատրաստման և այլնի միջոցով։

«Ելնելով ցուցանիշներից՝ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում խնամատարության ինստիտուտը գնալով ավելի ու ավելի է զարգանում․ այսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա, և մենք լիահույս ենք, որ այս թիվը շարունակաբար կավելանա»,- նշել է նախարարը։
«Care for children» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Գլովերը ներկայացրել է Չինաստանում խնամատարության ինստիտուտի կայացման վերաբերյալ իր փորձառությունը․ նա խոսել է նաև հաջողության պատմությունների մասին, նշել օրինակներ։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս իր ելույթում խոսել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտության, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ ընտանիքում մեծանալու կարևորության մասին։

Աշխատաժողովը շարունակվել է համաժանակյա ընթացող տարբեր թեմատիկ քննարկումներով, որոնց շրջանակում Էմմա Ժհանգը ներկայացրել է խնամատար ընտանիքներում հաշմանդամություն ունեցող երեխաների դաստիարակության վերաբերյալ փորձառությունը, Նինա Ժհանգը խոսել է երեխաներին խնամատար ընտանիքում տեղավորելու դժվարությունների մասին, Չաու Նգուեի մասնակցությամբ քննարկվել է կենսաբանական ընտանիքի հետ կապի կարևորությանն առնչվող մի շարք հարցեր և Էրին Վանգի համակարգմամբ մասնակիցները ծանոթացել են խնամատարության մոնիտորինգի և աջակցության համակարգին։

Համաժամանակյա քննարկումներն ունեցել են ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները բարձրաձայնել են հարցեր՝ խնամատարության զարգացման արդյունավետ գործիքակազմի, դրանց՝ Հայաստանում տեղայնացման հնարավորության և այլնի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»