Ներքին 1 տարի առաջ - 14:23 29-04-2025

Մեկ անձի քմահաճույքով՝ ազատվել եմ պաշտոնից․ Հայկ Սանոյան

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի տնօրեն Հայկ Սանոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։

Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։

Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։

Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, որպիսի կարգավիճակը, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է և կստանա արժանի իրավական գնահատական»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով