Ներքին Մշակույթ 1 տարի առաջ - 18:22 28-04-2025

Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի. մեկնարկը տրվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնել են, որ այսօր տրվել է վերականգնման աշխատանքների նախագծի մեկնարկը: ՊՈԱԿի աշխատակիցների ուղեկցությամբ Իտալիայի Մշակութային ժառանգության նախարարության Ֆլորենցիայի «Օպիտիֆիչո դելլե Պիետրե Դուրե» (OPD) ինստիտուտի վերականգնողներն այսօր այցելել են Գառնի պատմամշակութային արգելոց:

Տեղում իրականցված աշխատաժողովի ընթացքում իտալացի վերականգնողներն հանդիպել և մտքեր են փոխանակել Գառնի արգելոցի տեխնիկական թիմի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿի հնագիտական իրերի վերականգնման բաժին-լաբորատորիայի վերականգնողների հետ:

Այցի հիմնական նպատակը՝ անհրաժեշտ տեղեկատվության և փորձանմուշների հավաքագրումն է, որը կիրականացվի առաջիկա օրերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան