Ներքին 1 տարի առաջ - 20:35 27-04-2025

44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մորը թիրախավորել են Աննա Հակոբյանի վերաբերյալ գրառման համար

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը, Oragir.News-ին հայտնել է, որ իր մի գրառումից հետո, ամբողջ իշխանական ֆեյքերը սկսել են թիրախավորել իրեն ու իր երեխաներին։

«Աննա Հակոբյանին ուղղված գրառմանս համար ինձ վիրավորում են, հայհոյում են, կապում են նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ամբողջ ֆեյքերին ուղարկել են իմ դեմ, անձնական վիրավորանքներ են հնչեցնում։ Ես չեմ վիրավորել, ես ասել եմ ճշմարտությունը։

Գրել եմ` Աննա Հակոբյան, մենք վախենալու ոչինչ չունենք մենք կորցրել ենք մեր ամենաթանկը։ Ես գրել եմ ճշմարտության մասին, չեմ վիրավորել, չեմ վարկաբեկել, ինչպես իրենք են հիմա անում։ Անձնական նամակով ինչ ասես գրում են՝ ծախված շակալներ և այլն, և այլն։ Այսինքն, երբ դու դեմ ես այս իշխանություններին, ուրեմն ծախված ես, կամ նախկինների կողմնակից ես, բայց ես ոչ ոքի կողմից էլ չեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նաիրա Մարգարյանը։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորի մայրն ասում է. «Ով ինձ սև հագցրեց, պատասխան է տալու Աստծու առաջ։ Ես իմ արած քայլերի ու բոլոր ասած բառերիս համար պատասխանատու եմ»։

Նաիրա Մարգարյանն ասում է, որ իր ընդդիմադիր հայացքների համար բազմաթիվ անգամներ արժանացել է խտրական վերաբերմունքի, շատ հարցերում այս իշխանությունների հանդեպ ունեցած իր վերաբերմունքի պատճառով տարբերակված մոտեցում է նկատել իր և իր ընտանիքի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով