Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:30 26-04-2025

Փաշինյանի գովերգած Տաթև-Աղվանի ճանապարհը քարաթափված է 

2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը հանձնեց Ադրբեջանին, չնայած Հայաստանը նման պարտավորություն չէր ստանձնել։

Այս հատվածը հանձնելու հետևանքով Սյունիքի մարզի հարավը զրկվեց Հայաստանի մյուս բնակավայրերին կապող հիմնական ճանապարհից։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Գորիս-Կապան ճանապարհը հանձնելուց հետո սկսեց վերակառուցել այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը, որը մի շարք չափանիշներով զիջում է հիմնական՝ հանձնված ճանապարհին, սակայն վարորդներն այլընտրանք չունենալով արդեն 4 տարի է՝ երթևեկում են այս ճանապարհով, Փաշինյանն էլ ամեն առիթով հպարտանում է, որ կառավարությունը կարճ ժամանակում վերակառուցել է այս ճանապարհը։

Oragir.News-ի թղթակիցն այսօր եղել է այս հատվածում՝ ֆիքսելով, որ ճանապարհը քարաթափված է ու անհարմար երթևեկության համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում