Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 26-04-2025

Ինձ զգում եմ տուգանքի մատերիալ, ոչ թե հպարտ քաղաքացի․ հարցում

Այսօր քաղաքացու օրն է։ Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր:

Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գիտե՞ք՝ ինչ օր է այսօր։ Ձեզ ավելի շատ հպարտ քաղաքացի եք զգու՞մ, թե՞ տուգանքի մատերիալ»։

Հարցվածների մեծ մասը չէր հիշում, թե ինչ օր է այսօր։

Քաղաքացիների մի մասն էլ նշեց, որ իրեն զգում է որպես տուգանքի մատերիալ։ «Ի՞նչ օր ա, գիտեմ, որ շաբաթ օր ա։ Ես ինձ տուգանքի մատերիալ եմ զգում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ժողովուրդը շատ ընկճված է։ «Երևի տուգանքի մատերիալ, որովհետև ժողովուրդը շատ ընկճված է, պաշտպանություն չունի, ղեկավարություն չունի, թուրքի թրիք ա էդ ղեկավարը»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ այսօր քաղաքացու օրն է։ «Հնարովի տոնն ա քաղաքացու։ Տուգանքի մատերիալ եմ զգում, ամեն ինչում տուգանում են։ Հիմա վախենում եմ նստեմ ավտոբուս, կարող ա չբռնի հեռախոսը, որ կպցնում են կամ թելսելը չաշխատի»,- ասաց նա։

«Ես ինձ մարդ եմ զգում»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով