Արտաքին 1 տարի առաջ - 16:03 26-04-2025

Թրամփը, Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը «պոզիտիվ հանդիպում» են ունեցել Վատիկանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պոզիտիվ հանդիպում են ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողության ժամանակ, հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատի աղբյուրին։

Պատասխանելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարի մասին հարցին, որտեղ պատկերված են չորս առաջնորդները միասին կանգնած Հռոմում, Ֆրանսիայի նախագահն ասել է. «Ես հաստատում եմ հանդիպումը, որը պոզիտիվ էր»:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին պապի հուղարկավորությունը, որին մասնակցել են աշխարհի տասնյակ առաջնորդներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով