Ներքին 1 տարի առաջ - 12:53 26-04-2025

40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել

Ոսկան Սարգսյանը տեղեկացնում է, որ Տավուշի սահմանագոտու քաղաքներից մեկում արտառոց դեպք է եղել։

Ապրիլի լույս 21-ի գիշերը մոտ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը նույն քաղաքի բնակիչ,14-ամյա տղային վերջինիս տան բակից նստեցրել է ավտոմեքենան, զրուցելու պատրվակով երեխային տարել քաղաքի ծայրը, այնտեղ սպառնալիքներ տեղացել, ծեծի ենթարկել։ Տղան վզի և այտի շրջանում ստացել է վնասվածք, առկա են կապտուկներ և քերծվածքներ, նրա շորերը պատռվել են։ Երբ 40-ամյա տղամարդը կանչել է, անչափահաս տղան շփոթված է եղել, վախեցած, չի հասկացել,թե ինչ է կատարվում, նրա հեռախոսը տանն է եղել, չի կարողացել տնեցիներին զանգել։

40-ամյա տղամարդու կնոջ քրոջ աղջիկը և առևանգված տղան նույն՝ հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում են սովորում, աղջկա մորաքրոջ ամուսինը որոշել է է տղային պատժել իր կնոջ քրոջ աղջկա հետ կատարվածի համար։

Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ 9-րդ դասարանցի աղջիկը շուրջ մեկ տարի ինքն իրեն մերկ տեսանկարել, լուսանկարել է ու այդ տեսանյութերը ուղարկել է համադասարանցի տղաներին։ Երբ այդ նյութերը շատ տարածվել են, աղջիկը համադասարանցի տղային է մեղադրել, թե իբր տղան է ֆոտոշոփով դրանք սարքել, տարածել։ Լավատեղյակներն ասում են, որ ոչ թե մեկ, այլ շուրջ 25 տեսանյութեր են տարածվել, դրանցում հստակ լսվում է աղջկա ձայնը։

Դեպքի կապացկությամբ Իջևանում, 6-րդ կայազորի զինվորական ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել, տղային ծեծի ենթարկելու հետևանքով մարմնական վնասվածքների վերաբերյալ դատաբժիշկը եզրակացություն է տվել։ 14-ամյա տղայի հեռախոսը քննիչը վերցրել է՝ փորձաքննություն անցկացնելու համար։ Քանի որ դեպքը վերաբերում է անչափահասներին, զերծ եմ մնում անուններ, այլ մանրամասներ նշելուց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով