Ներքին 1 տարի առաջ - 00:10 26-04-2025

Մոմավառություն՝ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահվան 3-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին լրանում է Սոնա Մնացականյանի և նրա չծնված զավակի սպանության երրորդ տարելիցը։

2022 թվականի ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանի շարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան մահվան ելքով վրաերթի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին՝ լքելով դեպքի վայրը։

Երեք տարի անց արդարություն դեռևս չի հաստատվել։ Վրաերթն իրականացրած վարորդը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել և շարունակում է ծառայությունը համակարգում։

Դատական գործընթացները շարունակաբար ձգձգվում են, կան ահազանգեր, որ փորձում են հասնել հանցանքի վաղեմության ժամկետի լրանալուն։

Բացի այդ, անհետացել են գործի համար առանցքային նշանակություն ունեցող ապացույցներ, մասնավորապես ռադիոկապի՝ վթարի պահին արված ձայնագրությունները։

Արդեն 2 տարի է՝ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 26-ին հավաքվում են Սոնա Մնացականյանի մահվան վայրում՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում։ Նրանք մոմավառություն են կազմակերպում, յասամաններ խոնարհում՝ ի հիշատակ Սոնայի և նրա զավակի, պահանջում անաչառ արդարադատություն։

Այս տարի էլ մոմավառությունը տեղի կունենա ապրիլի 26-ին՝ ժամը 18:30-ին, Լեո-Պարոնյան խաչմերուկում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան