Ներքին 1 տարի առաջ - 13:45 25-04-2025

Քասախցիների և պռոշյանցիների հետ հանդիպումը հետաձգվել է. կառավարությունը ժամանակ է շահում

Քասախցիների և Պռոշյանցիների հետ նախատեսված հանդիպումը հետաձգվել է, այս մասին Оragir.News-ին հայտնեց Քասախի բնակիչներից մեկը։

Նշենք, որ ապրիլի 22-ին քասախցիները վաղ առավոտից կրկին բողոքի ակցիա էին իրականացնում․ նրանք փակել են Աշտարակ տանող մայրուղին։ Պատճառն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը հանվում է, փոխարենն ավելի թանկ արժեքով ավտոբուս է աշխատելու։ 25 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը չհանելու պահանջով քասախցիներին էին միացել նաև պռոշյանցիները։

2 համայնքների ներկայացուցիչները մոտ 2 ժամ փակ պահեցին մայրուղին, չնայած ոստիկանների կողմից հնչեցրած ճանապարհը բացելու պահանջին։ Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը բացեցին, երբ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ ՀՀ ՏԿԵՆ-ում ապրիլի 25-ին հանդիպում տեղի կունենա Պռոշյան և Քասախ գյուղերի բնակիչների հետ։

Քասախի բնակչի խոսքով՝ հետաձգումը պատճառաբանվել է պատկան մարմինների ներկայացուցիչների բացակայության հանգամանքով։ Իրենց ասել են, որ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին, իսկ ժամը խոստացել են նախօրոք տեղեկացնել։

Հիշեցնենք, որ քասախցիները ապրիլի 10-ին ևս նույն պահանջով փակել էին, Աշտարակ տանող մայրուղին։

Նրանցից ժամանակ էին խնդրել պատասխանի համար, սակայն ավելի վաղ բացասական պատասխան տվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան