Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 13:12 25-04-2025

Բուտսկայա. Ամենավատ աշխատակիցը 30-ամյա միայնակ տղամարդն է. Life

ՌԴ Պետդումայի Ընտանիքի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուտսկայան հայտարարել է, որ ամենաանվստահելի աշխատողները 30-ն անց միայնակ տղամարդիկ են։ Այս մասին գրում է Life-ը։

Նրա խոսքով, եթե մարդը չի կարող ընտանիք կազմել և պատասխանատվություն կրել, ապա նրան աշխատանք չի կարելի վստահել։

«Ամենավատ աշխատողը, որը կարող ես ունենալ, 30 տարեկան միայնակ երիտասարդն է։ Ես դժվար թե նման մեկին վարձեի, քանի որ կանցնի մեկ տարի, և նա պարզապես կասի՝ շնորհակալություն ու կգնա։ Անհուսալի է», – նշել է պատգամավորը։