Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:50 25-04-2025

7 տարի 7 ամիս ազատազրկում՝ 18 դոլարի ձվերի համար. Gazeta

Սանկտ Պետերբուրգի դատարանը 7 տարի 7 ամիս ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով խանութից 14 տուփ հավի ձու է գողացել։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերին։ Գողացված ողջ ձուն ընդհանուր 18 դոլար արժե, որը մեծամասամբ տղամարդը ինքն է կերել, իսկ մի մասը բաժանել է ընկերներին։

Ստացվում է, որ գողացված ամեն ձվի համար նա գրեթե երեք շաբաթ կանցկացնի բանտում։