Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:10 25-04-2025

Կարմիր ահազանգ Կամչատկայում. Բեզիմյաննի հրաբուխը հսկա մոխրային սյուն է արտանետել. RIA

Կամչատկայի Բեզիմյաննի հրաբուխի ժայթքման հետևանքով մոխրային հսկա ամպ է բարձրացել մինչև 11 կիլոմետր՝ ծովի մակարդակից։ Այս մասին գրում է RIA-ն։

Մոխիրը ծածկել է Միլկովսկի շրջանի երեք գյուղ՝ Լազո, Ատլասովո և Տայոժնի, բնակիչներին հորդորում են դուրս չգալ տանից։

Ավիացիոն վտանգի կոդը բարձրացվել է «կարմիրի», ինչը նշանակում է, որ մոխրային ամպը լուրջ սպառնալիք է բոլոր տեսակի օդանավերի համար։

Ըստ տվյալների՝ մոխրի ամպը շարժվում է դեպի Ուստ-Կամչատսկի շրջանի Կոզիրևսկ գյուղ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Բեզիմյաննի հրաբուխը արդեն հինգերորդ անգամ է մոխրային սյուն արտանետում։