Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 23:48 24-04-2025

Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր. Թուրքիայում գործող ՀԿ

Թուրքիայում գործող «Մարդու իրավունքների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ ընդգծվել է, որ անպատիժ մնացած հանցագործությունը դառնում է շարունակական, իսկ ժխտողականությունը՝ ցեղասպանությունը դարձնում անվերջանալի:

«Դահիճն արդարացվում է, զոհը՝ դառնում մեղադրյալ»:

Ըստ կազմակերպության հայտարարության՝ ցեղասպանությունից և դրա ժխտումից ի վեր Թուրքիայում արյունահեղությունը, արցունքներն ու ողբը չեն դադարում, քանի որ անպատժելիությունը շարունակում է դրսևորվել նոր հանցագործություններով, որոնք նույնպես անպատիժ են մնում։

«Ցեղասպանության ժխտումը ստպիում է զոհերի թոռներին իրենց առօրյայում վերապրել այն։
Ցեղասպանության ժխտումը նշանակում է հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված խտրական սերունդներ դաստիարակել, զոհերի հիշատակն անվերջ վիրավորել և ստիպել, որ նրանց սերունդների վերքերն անընդհատ արնահոսեն։ Որպես ժխտմանը մեղսակից սերունդներ՝ մենք նույնպես դրա պատասխանատուն ենք և ապրում ենք դրա ծանր ամոթով»:

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ վերջին տարիներին գնալով աճում է ցեղասպանության կազմակերպիչների՝ Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշաների, և «Իթթիհադականության» հասցեին գովեստները, ինչը սնում է խտրականություն և պատճառ դառնում, որ նոր սերունդները շարունակաբար նմանատիպ գաղափարներով դաստիարակվեն։

Իթթիհադականություն – Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի իշխանական կուսակցության անունից ծագող գաղափարախոսություն. «İttihat ve Teraki Cemiyeti»:

Նշվել է նաև, որ Թուրքիայում ապրող հայերը ստիպված ապրում են ցեղասապանությունը հերքողների կողքին, իսկ իրենց նախնիների հողերից հեռու ապրող հայերն անընդհատ կրում իրենց նախնիների հիշողության հանդեպ վիրավորանքը:

Հայտարարությունում ցեղասպանությունը բացատրվել է ոչ միայն սարսափազդու կոտորածններով ու աննկարագրելի բռնություններով, այլև կողոպուտներով, թալաններով, ավարներով ու հսկայածավալ գողություններով։

«Այդ թալանը չի սահմանափակվում ցեղասպանության զոհերի առգրավված անհաշվելի անշարժ գույքով, արհեստանոցներով, այգիներով, արտերով, առանձնատներով, տներով, հիվանդանոցներով, վանական համալիրներով և եկեղեցապատկան տարածքներով։ Թալանը նաև առնչվում է մի թեմայի, որի մասին քիչ են խոսում, որի մասին քիչ գիտեն։ Այն վերաբերում է սպանված հայերի բանկային հաշիվների և արժեքավոր իրերի առգրավմանը։ Այս կողոպուտի արժեքը 1915-ի փողով 22 միլիոն դոլար է հաշվվում»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշյալ ՀԿ-ն նշել է նաև, որ 2005-ից ի վեր ամեն ապրիլի 24-ին նույն պահանջն են հնչեցնում. վերջ դնե՛լ ժխտողականությանն ու ընդունե՛լ մեղքը՝ ամբողջ իրավական հետևանքներով:

«Քանի որ միայն այդ ժամանակ գետերով հոսող, հովիտներում իրար վրա դիզված, ժայռերից նետված, ծովերում խեղդված, արժանապատվորեն չթաղված անգերեզման մեռելների հոգիները հանգիստ կգտնեն և արդարությունը կհաղթի: Հակառակ պարագայում ցեղասպանության անեծքն այս հողերի վրայից չի վերանա, Թուրքիան լավ օր չի տեսնի»:

Հայտարարությունն ամփոփվել է ապրիլքսանչորսյան ուղերձ-պահանջով. այս անգամ ևս կրկնում ենք՝ ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր, փոխհատուցի՛ր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի