Ներքին 1 տարի առաջ - 20:40 24-04-2025

Երևանում բախվել են Kia-ն ու Lexus-ը. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա կոտրել լուսակիրը. կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղուց դեպի Կորեայի ձոր տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Զ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև «Lexus»-ը վրարեւթ է ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթում կանգնած հետիոտնին, ապա կոտրել խաչմերուկը կարգավորող՝ հետիոտների համար տեղադրված լուսակիրը և դուրս եկել երթևեկելի գոտուց։

Վրաերթի ենթարկվածին առաջինն օգնության են հասել «Lexus»-ի և «Kia»-ի վարորդներն ու քաղաքացիները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան