Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:57 24-04-2025

Արդյո՞ք Հայոց ցեղասպանության օրն ու իշխանափոխությունը մեկը մյուսին խանգարում են. Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապրիլի 23-ին, առերևույթ` տասնյակ հազարավոր, ընդ որում, ընդդիմադիր հայացքներով քաղաքացիներ դուրս եկան «ջահերով երթի» և ժամը 23:00-ի սահմաններում հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Միանշանակ, հզոր երթ էր:

Արդեն ապրիլի 24-ին ժամը 9:00-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդ չկար և, ամենայն հավանականությամբ, հազարավոր ոստիկանների ուղեկցությամբ Փաշինյան Նիկոլը հայտնվեց հուշահամալիրում:

Ի՞նչ էր խանգարում տասնյակ հազարավոր ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանափոխություն տենչող քաղաքացիներին գիշերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կամ այնտեղ ուղևորվել առավոտյան:
Բազմիցս կրիտիկական զանգվածի վերաբերյալ դատողություններ, ինչպես նաև ժողովրդին փողոց դուրս գալու կոչեր ենք լսում: Եվ, ի՞նչ:

Չէ, հասկանալի է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության, այլ ոչ իշխանափոխության օրն է: Սակայն, արդյո՞ք մեկը մյուսին խանգարում էր: Մեծ հաշվով, կարելի է հազար ու մի պատճառ բերել, ենթադրենք` «պահը չի եկել», «ժողովուրդը պատրաստ չէ», «ոստիկանները շատ են», սակայն չկա ամենակարևոր հարցերի պատասխանը` ի՞ նչ էր խանգարում տասնյակ հազարավոր ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանափոխություն տենչող քաղաքացիներին գիշերել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կամ այնտեղ ուղևորվել առավոտյան: Այլ կերպ ասած` արգելափակել իշխանավորների մուտքը հուշահամալիր:

Եվ, եթե չկա այդ հարցի հիմնավոր պատասխանն, ապա այս ամենը «պասերով» խաղի տպավորություն է թողնում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով