Արտաքին 1 տարի առաջ - 14:23 24-04-2025

Հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել ենք որպես սեփական ցավ․ Զախարովա

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական ցավ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

«1915-ի իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը քաջ հայտնի է՝ այն հետևողական է և հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա»,- նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Մոսկվան առաջիններից էր, որ պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը, իսկ 2015 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ժամանակ մասնակցել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը և անկեղծ ցավակցություն հայտնել հայ ժողովրդին։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
16:54 Մենք նայում ենք դեպի ապագա՝ դեպի հավերժական խաղաղություն․ Հաջիև