Արտաքին 51 րոպե առաջ - 12:32 31-10-2026

Լեհաստանի ևս մեկ դեսպան է հրաժարական տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով

Ռումինիայում Լեհաստանի դեսպան Բոգդան Սոլոխը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ իր որոշումը բացատրելով երկրի Սահմանադրական դատարանն ապօրինաբար զավթելու փորձով: Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Չինաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր նաև Յակուբ Կումոխը:

«Սահմանադրական դատարանի ապօրինի զավթման փորձով պայմանավորված՝ այլևս հնարավոր չեմ համարում շարունակել Ռումինիայում Լեհաստանի դեսպանի պարտականությունների կատարումը»,- X սոցիալական ցանցում գրել է Սոլոխը:

Նրա խոսքով՝ իր որոշման մասին ինքը տեղեկացրել է Լեհաստանի նախագահին և արտաքին գործերի նախարարին:

Կումոխը ևս իր հրաժարականը կապել է երկրի ներքին իրադարձությունների հետ:
«Նկատի ունենալով երկրում ծավալվող իրադարձությունները՝ որոշեցի, որ Լեհաստանի դեսպանի պաշտոնում իմ պարտականությունների հետագա կատարումն անհնար է: Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ ինձ հետ կանչել պաշտոնից»,- գրել է դիվանագետը:

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին մեկնաբանել է Կումոխի որոշումը՝ նշելով, որ վերջինս իր առաքելությունն ավարտել է ոչ պրոֆեսիոնալ կերպով: «Դուք այլևս չեք ներկայացնում Լեհաստանի Հանրապետությունը»,- X-ում գրել է ԱԳՆ ղեկավարը:

Լեհաստանի նախագահին առընթեր Միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչն իր հերթին Կումոխի հրաժարականը կապել է, իր իսկ բնորոշմամբ՝ Դոնալդ Տուսկի կառավարության կողմից օրենքի խախտման և Սահմանադրական դատարանի դեմ իրականացված ուժային գրոհի հետ:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին