Մամուլ 1 տարի առաջ - 07:46 24-04-2025

Ջենիֆեր Լոպեսին Հայաստան է բերում Քիմ Քարդաշյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համացանցը փոթորկած հայտնի երգչուհի, դերասանուհի, գերաստղ Ջենիֆեր Լոպեսն իսկապես Հայաստան է գալու հյուրախաղերի, սակայն դրա կազմակերպման մանրամասներն անգամ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չգիտի։

«Մեր աչքը վախեցած չէ ընդհանրապես, եթե խոսում ենք պետական քաղաքականության մասին»,-Կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ԿԳՄՍ-ն չի պատասխանում երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հյուրախաղերի կազմակերպմանը ներգրավված լինելու մասին հարցին, «քանի որ Սնուփ Դոգին հրավիրելու դեպքից աչքը վախեցել է»։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ լուրերի համաձայն՝ Ջենիֆեր Լոպեսի համերգային տուրի կազմակերպիչները փորձ են արել Հայաստանում կայանալիք համերգի համար միջոցառումների կազմակերպման ոլորտի ընկերություններ գտնել և դիմել համերգի սպասարկման համար։ Սակայն գնառաջարկն այնքան բարձր է եղել, որ Հայաստանում միջոցառումներ կազմակերպող ոչ մի ընկերություն չի համաձայնել։ Առաջարկվել է ռեկորդային 1 միլիոն դոլար գումար։

Հայաստանում հովանավորների չգտնելուց հետո՝ Լոպեսի թիմը դիմել է Քիմ Քարդաշյանին, ով էլ ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչական ծախսերը Հայաստանում։

Ստացվում է, որ աշխարհահռչակ, արմատներով հայ Քիմ Քարդաշյանը Հայաստան է բերելու աշխարհահռչակ երգչուհուն, սակայն ինչպես կամ ում հետ համաձայնեցնելով՝ դեռ անհայտ է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ