Ներքին 1 տարի առաջ - 14:45 23-04-2025

Պետք է պաշտոնական դրես-կոդ լիներ․ Քոլոյանը խախտում է էթիկայի կանոնները

«Եթե թեման եղել է քաղաքական և դեսպանը եղել է ի պաշտոնե որպես դեսպան այդ դեպքում՝ այո՛, պետք է հագնվեր դասական տրադիցիոն ոճով։ Պաշտոնական այց է, ուրեմն պետք է լիներ պաշտոնական տրադիցիոն դրես-կոդը, ամեն դեպքում ոչ սպորտային»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց արարողակարգի մասնագետը, անդրադառնալով ԵՄ դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հանրային ռադիոյի տնօրենի հագուստին։
Նշենք, որ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն ճանաչողական այց է կատարել Հայաստանի Հանրային ռադիո։ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի և նրա թիմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ- Հայաստան հարաբերությունների ընթացիկ վիճակը և հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։
Արարողակարգի մասնագետի խոսքով՝ կապ ունի նաև, թե ինչ թեմայով է եղել զրույցը։

«Անկախ նիրանից, որ դեսպանին է ընդունել, եթե քաղաքական թեմայով զրույց է, այդ դեպքում, այո՛, պետք է հանդիպումը լիներ դասական տրադիցիոն ոճի մեջ։

Եթե պարզապես ընտանիքի կամ հետաքրքրությունների մասին է խոսքը եղել, այսինքն՝ ոչ քաղաքական, ոչ ի պաշտոնե, այդ դեպքում նախապես պայմանավորված լինելով, որ ազատ է լինելու ոճը և՛ շփման և՛ հագուստի, կարող էր ներկայանալ այդ տեսքով»,- եզրափակեց արարողակարգի մասնագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում