Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 18:22 22-04-2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Լիլա քաղաքում

Ապրիլի 19-ին Փարիզի մերձակա Լիլա քաղաքում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանի, Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթի, Սեն Դընի դեպարտամենտի նախագահ Ստեֆան Տրուսելի, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսի, Բոբինիի քաղաքապետ Աբդել Սադիի, նահանգային, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, «ԱՆԻ» ֆրանսահայ համայնքային կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների, հայ առաքելական և Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիների հոգևորականների մասնակցությամբ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան և ծաղկեպսակներ զետեղեցին Սեն Սեն Դընիի փոխպրեֆեկտ Սեսիլ Ռաքեթը, Լիլայի քաղաքապետ Լիոնել Բենարուսը, Հայաստանի դեսպանության խորհրդական Վարդուհի Սահակյանը, ֆրանսահայ համայնքային «ԱՆԻ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Սալանշը։

Արարողությանը ծաղկեպսակ զետեղվեց նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս նահանգի նախագահ Վալերի Պեկրեսի անունից։

Արարողության ընթացքում կատարվեց ոգեկոչման աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով