Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:41 22-04-2025

ՀՅԴ-ն կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում, ժամանակն է դրան տալ ճշգրիտ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»

Մի քանի օր առաջ գրել էի, որ Դաշնակցությունը կուսակցություն չէ, այլ՝ ախտորոշում։ Եվ ահա, երկար սպասել պետք չէր։ Ժամանակն է այդ ախտորոշմանը տալ բժշկական ճշգրտությամբ ձևակերպում՝ «գլխուղեղի դաշնակիզմ»։ Նմանապես, ինչպես ասում ենք՝ գլխուղեղի կաթված կամ անևրիզմա։ Այս մասին իր էջում գրել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Գառնիկ Դանիելյանը ևս մեկ անգամ փայլուն կերպով հաստատեց այս ախտորոշումը՝ տարածելով ցինիկ կեղծիք, թե ես ԱԺ-ում իբրև թե խոսել եմ ադրբեջանցիների վերադարձի օգտին՝ իբր ժողովրդագրական վիճակը շտկելու համար։

Այն, որ Դաշնակցությունն ու որոշ այլ ընդդիմադիրներ վաղուց ստանձնել են Բաքվի խոսնակի գործառույթը՝ հետևողականորեն տարածելով ադրբեջանական նարատիվներ, արդեն նորություն չէ։ Բայց նման ցինիզմից հետո՝ «գլխուղեղի դաշնակիզմ» ախտորոշումը լիովին արժանի է ընդգրկվելու հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ։

․․․իմ ԱԺ ելույթը ժողովրդագրության վերաբերյալ։ Դիտեք, համոզվեք, դատեք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող