Ներքին 1 տարի առաջ - 12:02 22-04-2025

Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին

Երևանի ավագանու ապրիլի 22-ի նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի ելույթի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։

«Երկու հսկայածավալ գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են՝ մեկը Նուբարանում, մյուսը Աջափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Եթե սա չի լուծվում, և բերում են այսպիսի նախագծեր, որը ատրամաբանորեն թանկացնում են աղբահանության գումարը, սա խոսում է այն մասին, որ ոչ միայն տգետ են, անգրագետ են, չգիտեմ՝ անբարոյական են, այլև կոռուպցիոներ են, կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրալյորներ են, որ 7 տարի է պտտվում են Հայաստանի Հանրապետությունով ու Արցախով, հանձնեցին Արցախը, հիմա եկել են Երևան քաղաքն են ապականում»,- ասաց Փաստանջյանը։

Այս ելույթին դահլիճից ռեպլիկով արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից մեկը, ինչի ի պատասխան Զարուհի Փոստանջյանը փորձեց սաստել նրան։

«Ձենդ կտրի՛ր, հլը, ձենդ կտրիր, չընդհատես ինձ, ձենդ կտրիր»,- ՔՊ-ականին սաստեց ավագանու ընդդիմադիր անդամը։

Նիստը վարող Արմեն Փամբուխչյանը փորձեց հանդարտեցնել կրքերը, խնդրելով կոռեկտ խոսել՝ առանց վիրավորանքների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան