Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:55 21-04-2025

Վարչական ղեկավարներ, կոֆեի ապարատների ու բանկոմատների վճարները պետք է գան քաղաքային բյուջե

Առևտրի և սպասարկման ոլորտում ևս ունենք զարգացում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:

«Կներե՛ք, քանի այս թեմայով խոսեցինք, արդեն այս եղած ծավալները, որոնք որ արձանագրվել են, ենթադրվում է, որ ավագանու համապատասխան որոշմամբ պետք է համապատասխան վճարումներն իրականացվեին: Վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, սա պատասխանատվություն է, որպեսզի դուք ապահովեք, որ համապատասխան այս կրիչների, այս, չգիտեմ, ապարատների և բանկոմատների և մնացյալի համար համապատասխան վճարումները գան քաղաքային բյուջե և խնդրում եմ, արդեն այդպես քարտեզն էլ ունենք, հստակ է»,- ասաց նա:

Ավինյանը հետարքրքվեց, թե աշխատանքներն ովքեր են արել:

«Աշխատանքները, այ, ինչ-որ նոր ցույց տվեցի, թե՛ գովազդի ոլորտում, թե՛ առևտրի ոլորտում, իրականացվում են վարչական շրջանի աշխատակիցների ուժերով, իհարկե մեր վարչությունների ղեկավարությամբ և Պարոն Գրիգորյանի աջակցությամբ»,- ասացին նրան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում