Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:07 21-04-2025

Բացատրություն տվեք, 2 տեսանյութ կա անորակ տոմետների․ Ավինյան

Երկու տեսանյութ է եղել տոմետների վերաբերյալ․ որտե՞ղ են դրանք, և ի՞նչ արձագանք ունենք դրանց վերաբերյալ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հարցրեց Տիգրան Ավինյանը։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հայտնեց, որ մեկը տեղի է ունեցել Աջափնյակում, մյուսը՝ Շենգավիթում։

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց, որ տեսանյութում երևացող հատվածում 2020-2021 թվականներին կատարված աշխատանքներ են եղել, ոչ թե նախորդ տարվա։

«Խիստ կասկածում եմ, որ ներկայացնողը չգիտեր՝ երբ է կատարվել, բայց կարևոր է արձագանքել»,- արձագանքեց Ավինյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ևս նշեց, որ տեսանյութում արված աշխատանքը 2020-2021 թվականի է, այն անվճար է կատարվել, իրականացրել է անհատ շինարարը։

«Այն աշխատանքները, որտեղ որակի հետ կապված խնդիրներ են եղել, ավարտական ակտերը երբեք չեն ստորագրել»։
Տիգրան Ավինյանը հորդորեց խիստ վերահսկողություն իրականացնել նաև այն աշխատանքների վերաբերյալ, որը կատարում են տնտեսվարողներն՝ իրենց հաշվին։

«Սա կարևոր վարքաբանական փոփոխություն է ենթադրում։ Չկա այլևս մեր և ձեր աշխատանք։ Կա աշխատանք, որն արվում է Երևան քաղաքում և մայթի վրա, ու անկախ նրանից՝ մենք ենք վճարում, թե տնտեսվարողը, որակը պետք է համապատասխանի մեր ստանդարտներին»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով