Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:35 21-04-2025

Դպրոցը քանդում են, դասապրոցեսը՝ շարունակում․ «աղմկոտ» շինարարություն՝ Ալավերդիում 

Սանահին գյուղի Միկոյանի անվան թիվ 4 դպրոցի հին շենքի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են օրեր առաջ: Կառավարությունը խոստանում է նոր շենքը կառուցել երկու տարում: Թեեւ բնակիչներն այդ հարցում այնքան էլ վստահ չեն, դառը փորձ ունեն: Ալավերդիում ընթացող դպրոցաշինական ծրագրերը տարիներով ձգձգվում են:

Օրինակ՝ Ալավերդու համար 2 դպրոցը, որը նույնպես կառուցվելու էր երկու տարում, սակայն արդեն հինգ տարի է անցել, շենքի կառուցումը դեռ ավարտված չէ ու հավանաբար դեռեւս երկու տարի կպահանջվի դպրոցի շենքը շահագործման հանձնելու համար: Ուսումնական տարվա կեսից դպրոցի 125 աշակերտները դասապրոցեսը շարունակում են Սարահարթ թաղամասի մշակույթի պալատի սենյակներում: Քաղաքի մշակութային գործիչները մտահոգված են, ստացվում է, որ առանց այդ էլ ծանրաբեռնված շենքում առաջիկա գոնե երկու տարում հնարավոր չի լինի կազմակերպել մշակութային միջոցառումներ: Ինչեւէ, դասապրոցեսը շարունակվում է անհարմար պայմաններում, իսկ դպրոցի քանդման աշխատանքներն ընթանում են մեծ թափով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան