Միտք Ներքին 1 տարի առաջ - 22:57 20-04-2025

Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյանա իր էջում գրել է․

«155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում: Բուհի դիպլոմ չունենալու պատճաբանությամբ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատել են 155 ուսուցչի, որոնց մեծ մասը ունենալով միջին մասնագիտական, մանկավարժական կրթություն՝ երկար տարիներ հաջողությամբ աշխատում էր դպրոցներում։ Վերջերս Տավուշի մարզի Հովքի և Վերին Ծաղկավանի դպրոցներում ուսուցիչների թափուր բազում տեղերի համար մրցույթներ անցկացվեցին, սակայն դրանց մասնակցողներ չեղան, միայն Վ․ Ծաղկավանի դպրոցում զինղեկի թափուր հաստիքը համալրվեց։

Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանին հարցրել եմ մարզի դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի թվի մասին։ Մարզպետարանից պատասխանել են․ «Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա է 47 թափուր հաստիք, որոնց մրցույթների մասին /կարգով սահմանված/ համապատասխան հարթակներում տեղադրվում են հայտարարություններ և որոնք լրացվում են փոխարինող ուսուցիչների կողմից»։ Իրականում մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերն ավելի շատ են, բազում են դեպքերը, երբ, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչը հանրահաշիվ է պարապում, աշխարհագրության ուսուցիչը՝ պատմություն և այլն»:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում