Արտաքին 1 տարի առաջ - 17:52 20-04-2025

Լավրովը ԵՄ-ին մեղադրել է նացիզմի գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խստորեն մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը՝ Եվրամիությանը մեղադրելով նացիստական գաղափարախոսությունը վերակենդանացնելու փորձի մեջ:

Այս մասին նա հայտարարել է ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում, որից մի հատված տեղադրված է նրա Telegram-ալիքում։

«Խոսքեր չկան տեղի ունեցածը բնութագրելու համար։ Սա իսկապես անհասկանալի է. Եվրամիությունը բացահայտորեն ձգտում է վերակենդանացնել նացիզմի եվրոպական գաղափարախոսությունը, այն գաղափարախոսությունը, որը ծնվել է մայրցամաքում, ոչնչացվել և կտրականապես արգելվել է Նյուրնբերգյան ռազմական դատարանի կողմից։ Եվ հիմա նա նորից գլուխ է բարձրացնում»,- հայտարարել է նախարարը։

Լավրովի խոսքով՝ այդ գործընթացում առաջատար դեր են խաղում «բրյուսելյան բյուրոկրատիայի» ներկայացուցիչները։ Նա տեղի ունեցածը մտահոգիչ և տխուր միտում է անվանել՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել դրա հետ։

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունը երկրորդ շունչ չստանա, որպեսզի վերջնականապես ոչնչացվի։ Եվրոպան պետք է վերադառնա իր իրական արժեքներին․ ոչ թե նրանց, որոնք ենթադրում են հնազանդություն, միատեսակություն և ագրեսիա այլախոհների նկատմամբ, այլ նրանց, որոնք կառուցվում են հարգանքի, պատմական հիշողության և ընտրության ազատության վրա»,- ընդգծել է Լավրովը։

Նա նաև հույս է հայտնել, որ Եվրոպայի երկրներում զգալի թվով քաղաքացիներ կան, որոնք պատրաստ չեն «հրաժարվել իրենց արմատներից և ենթարկվել նացիզմի ակնհայտ հոտով բյուրոկրատիային»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»