Ներքին 1 տարի առաջ - 00:00 19-04-2025

Քննարկվել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալել հայկական պատվիրակությանը հենց այս տարի, քանի որ Պլովդիվը 2025 թ․-ին ճանաչվել է Բուլղարիայի մշակույթի մայրաքաղաք:

Քաղաքապետն իր խոսքում նշել է, որ հայ համայնքն ունի մեծ դերակատարում քաղաքի մշակութային կյանքում և իր գործունեությամբ տարիներ ի վեր նպաստում է Պլովդիվի զարգացմանը՝ մշակույթի և այլ ոլորտներում:
Գլխավոր հանձնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ջերմ ընդունելության և տասնամյակներ շարունակ հայ համայնքին ցուցաբերված աջակցության համար:

«Որպես հայապահպանության կարևոր օղակ՝ մեզ համար անչափ կարևոր է համայնքային կենտրոնը, որին իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում Պլովդիվի քաղաքապետարանը», – նշել է Զարեհ Սինանյանը:
Կոստադին Դիմիտրովը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային հնարավորությունները:

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև Երևան–Պլովդիվ ուղիղ չվերթների իրականացման հնարավորությանը:

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը հրավիրել է Բուլղարիայի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը այցելել Հայաստան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում