Ըստ էության 1 տարի առաջ - 20:00 18-04-2025

Ըստ էության․ Փաշինյանի իշխանությունը չպետք է ավարտվի նոր ճգնաժամի ստեղծմամբ

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին։

Նրա հետ խոսել ենք Անկախության հռչակագիրը Սահմանադրությունում չներառելու Նիկոլ Փաշինյանի կարծիքի, Ազատության հրապարակում արցախցիներին այցելելու, մինչև 2020 թվականը արևմտամետ ուժ հանդես գալու, սակայն ներկայումս առավելապես ռուսամետ ուժ հանդես գալու, տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին չմասնակցելու, փողոցային պայքարի դուրս գալու, 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Խաժակյանի պնդմամբ՝ Հայաստանն այլևս չունի արտաքին քաղաքական որևէ գործընկեր, որը կկարողանա հայ-ադրբեջանական հարաբերություններում ատանձնել բալանսավորող դերը։

«Փաշինյանի իշխանության ավարտը պետք է լինի քաղաքական ճգնաժամի տեսքով, ոչ թե նոր ճգնաժամի ստեղծմամբ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի