Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:52 17-04-2025

Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է կազմաքանդել մեր պետականության հիմքերը. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել էր այն խնդրին, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում բարձրացնում է հարց, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Փաշինյանը նշել էր, որ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ունի Սահմանադրության տեքստին պաշտոնական մեկնաբանություն տալու լիազորություն։

Նա ընդգծել էր, որ այդ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության տեքստը, ներառյալ Անկախության հռչակագրին հղումը, չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Այս ելույթից ուղիղ մեկ օր անց, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։

Ամեն օր փոփոխվող դիրքորոշումներով հնարավոր չէ բանակցել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հարցը փակված է, կամ էլ խոստովանի, որ կիսում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և պատրաստվում է նրանց պահանջներին համապատասխան նոր Սահմանադրություն ընդունել։ Երրորդ տարբերակ չկա։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է ուղղակիորեն խարխլել և կազմաքանդել մեր պետականության հիմքերը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի