Ներքին 1 տարի առաջ - 11:49 17-04-2025

Կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ. անկասկած՝ այո. Միրզոյանը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ՝ երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, մոտեցնելու համար, օրինակ՝ առաջնորդների մակարդակով։

«Եվ, ինչպես ինձ է թվում, Թուրքիայի հրապարակային դիրքորոշումն այն է, որ մեր կարգավորման գործընթացը լավ է ընթանում։ Սա իմ անձնական մեկնաբանությունն է։ Ես բառացիորեն չեմ մեջբերում որևէ թուրք պաշտոնյայի հայտարարություն, բայց ընդհանուր տպավորությունս հետևյալն է. Թուրքիան ասում է՝ այո, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։

Այսինքն՝ մեր ընկալումն այն է, և դա նաև իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաև հայ-ադրբեջանական կարգավորման վրա։ Բայց սա այն հարցերից է, որ յուրաքանչյուրն ունի իր պատասխանն ու մոտեցումը, և այո, այս հարցում տարբեր կարծիքներ կան։ Բայց հարցրիք՝ կարո՞ղ է Թուրքիան դրական դեր խաղալ։ Անկասկած՝ այո։

Հարցին՝ «Այսօր հանդիպումների ընթացքում որոշե՞լ եք ժամկետ, թե երբ երեք երկրները կարող են միասին հանդիպել։ Թե՞ կարծում եք, որ կարող է լինել այլ տարբերակ։ Նկատի ունեմ՝ ի՞նչ կարող է լինել Ադրբեջանի դիրքորոշման հիմքում», Միրզոյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Երեք երկրների համատեղ հանդիպման վերաբերյալ այս պահին որևէ պայմանավորվածություն կամ ծրագիր չկա, սակայն ընթանում են մի շարք քննարկումներ։ Հուսով ենք՝ այս գործընթացը կունենա դրական ավարտ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»