Ներքին 1 տարի առաջ - 21:02 16-04-2025

Եղևնին ես եմ տնկել ու փայփայել տարիներով, ինչու են հանում. նախկին քաղաքապետ

Սպիտակ համայնքի բնակիչների շրջանում վրդովմունք է առաջացրել համայնքի հրապարակում տարիներ շարունակ տեղադրված բնական եղևնին տեղափոխելու որոշումը։

Համայնքապետարանի պաշտոնական էջում նշվում է, որ իրականացվում են զբոսայգու բարեկարգման աշխատանքներ՝ նոր կոմպոզիցիաների ստեղծման նպատակով, ինչի շրջանակներում նաև տեղափոխվում են որոշ ծառեր։ Ծրագրի շրջանակում համայնքը նախատեսել է 2024 թվականին ծախսել շուրջ 54 միլիոն 688 հազար դրամ, այդ թվում՝ նոր եղևնի ձեռքբերելու և տեղադրելու համար։

Սակայն նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանը, Oragir.News-ի հետ զրույցում, խիստ քննադատությամբ արձագանքեց այս որոշմանը՝ ընդգծելով, որ եղևնին տարիներ առաջ տնկվել է հատուկ նպատակով․ «Ես եմ տնկել այդ եղևնին՝ հատուկ թույլտվությամբ ու բավական մեծ դժվարությամբ, քանի որ քաղաքաշինության նախարարությունը թույլ չէր տալիս։ Այն ժամանակ նման պաշտոն կար՝ Հանրապետության գլխավոր ճարտարապետ, որի հետ համաձայնեցնելով է տեղադրվել եղևնին։ Նպատակն էր՝ ամեն տարի նոր արհեստական եղևնի չբերել ու չծախսել բյուջեից մեծ գումարներ։ Մենք այն տեղադրել ու փայփայել ենք տարիներով, դժվարությամբ է կպել ու սկսել մեծանալ։ Իսկ հիմա՝ հանում են։ Դա աղետ է քաղաքի նկատմամբ»։

Բնակիչների մի մասը եղևնու նկատմամբ ունի խորհրդանշական վերաբերմունք՝ այն համարելով Սպիտակի ձմեռային խորհրդանիշ։ Տեղափոխման որոշումը նրանց համար թվում է հապճեպ ու անհարգալից՝ հատկապես հաշվի առնելով եղևնու տարիների պատմությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան