Ներքին 1 տարի առաջ - 11:53 16-04-2025

Երևանում «BMW X6»-ի խմած վարորդը` ավտոմեքենաների ջարդի հեղինակ. shamshyan.com

Երեկ՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Էմիլ Մ.-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենային, «Nissan»-ն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարից հետո «BMW»-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է, ու ասում էր, որ ինքնազգացողությունն է վատացել, ու նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում:

Նա պարեկներին հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է իր ավտոմեքենայի առաջ շուն կամ կատու հայտնվելը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով