Ներքին 1 տարի առաջ - 23:10 15-04-2025

Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել․ ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ

Այսօր կայացել է Արցախի Ազգային ժողովի նիստ, ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ ապահովվում է պետական ինստիտուտների շարունակականությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Խոսքը տարբեր, ոչ սովորական իրավիճակներում օրենքին, սահմանադրությանը համապատասխան կարգավորումներ տալու մասին է։ Հիմա ձևակերպումներն այնպես են արված, որ ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում պետական ինստիտուտները կարողանան լուծումներ գտնել, և հետագայում չհամարվի, թե դրանք անօրեն մարմիններ են։ Պետական ինստիտուտները բոլոր առումներով ապահովվում են։ Հույս ունեմ, որ այսօրվա նիստը խթան է հանդիսանալու, որ թե՛ խորհրդարանը, թե՛ նախագի ինստիտուն առավել կենսունակ լինեն»,- ասաց Մետքասե Հակոբյանը։

Նա նշեց, որ նիստին մասնակցել է 30 պատգամավոր, փոփոխությունների նախագիծն ընդունվել է միաձայն։

Պատասխանելով հարցին, արդյո՞ք դա ենթադրում է, որ Արցախի խորհրդարանի և նախագահի լիազորությունները երկարաձգվել են, Մետաքսե Հակոբյանն ասաց. «Փոփոխություններով կարող են և շարունակվել նախագահի լիազորությունները, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունները դրա համար են արվել։ Փոփոխությունների նախագիծն ընդունվել է բոլոր իրավիճակներում կարգավորումներ մտցնելու համար։ Կարգավորումներից մեկը կարող է լինել նաև լիազորությունների շարունակականությունը, բայց որևէ մեկն այդ առումով վստահ ոչինչ չի կարող ասել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան